Բեռլինում ցուցադրվելու է Լենինի 3,5 տոննա քաշ ունեցող գրանիտե գլուխը
Լենինի գրանիտից պատրաստված գլխի քանդակը, որն ունի 3,5 տոննա քաշ, ցուցադրվելու է Ցիտադել Շպանդաու թանգարանային համալիրում: Ռիա նովոստին գրում է, որ այն մի ֆրագմենտ է հուշարձանի, որը 1967-1991 թվականին տեղադրված է եղել Արևելյան Բեռլինում:
19 մետրանոց հուշարձանի հեղինակն է եղել մոսկվացի քանդակագործ Նիկոլայ Տոմսկին: 1991 թվականին, այդ ժամանակվա քաղաքային իշխանության որոշմամբ, հուշարձանը բաժանվել էր 129 մասի:
«Երբ մենք ծրագրում էինք այս ցուցահանդեսը, մեզ մոտ գաղափար առաջացավ ցուցադրել նաև այս հուշարձանից մի մաս, որը կարևոր է ոչ միայն հենց միջոցառման, այլ նաև Բեռլինի պատմական տեսքի համար»,- ասել է Շպանդաու թանարանի տնօրենը:
Բեռլինին և նրա հուշարձաններին նվիրված ցուցահանդեսը բացվելու է ապրիլի 29-ին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում