
Թուրքիայի խորհրդարանում թուրք և քուրդ պատգամավորները ծեծել են միմյանց
Թուրքական խորհրդարանում նախօրեին ուշ երեկոյան օրենսդրական քննարկումների ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորների միջև:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, ծեծկռտուքի հետևանքով 3 պատգամավորներ վնասվածք են ստացել: Ծեծկռտուքի պատճառը ԺԴԿ-ի պատգամավոր Ֆերհաթ Ունջուի ելույթում թուրքական բանակի կողմից սպանված քաղաքացիական անձանց հիշատակումն է եղել, ինչն էլ դարձել է իշխող կուսակցության պատգամավորների կողմից ագրեսիվ պահվածքի արդյունքում քրդամետ ուժի պատգամավորների դեմ հարձակումը: