Մաքուր՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը ամենաոչժողովրդավարականն է. ՀՀԿ-ական
Ընտրական օրենսգրքի նախագիծն առաջարկում է 100 տոկոս համամասնական ընտրակարգ և ուրիշ ոչինչ: Այդ մասին այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:
«Բազմիցս է նշվել, որ Ընտրական օրենսգիրքը բխում է Սահմանադրությունից և չի կարող բխել որևէ այլ տեղից: Եվ Սահմանադրության մեջ է ամրագրված այն դրույթը, որ մենք պետք է անցնենք 100 տոկոսանոց ընտրական համակարգին, որը ընդդիմության տասնամյակների պահանջն է եղել», -հավելեց իշխանական մեծամասնության ներկայացուցիչը:
Ըստ պատգամավորի, ճիշտ է, Ընտրական օրենսգրքի նախագծով ամրագրված չէ մաքուր՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը «ամենաոչժողովրդավարականն է»:
«Լավ է, որ ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծում այդ համակարգը զետեղված չէ և լավ է, որ տարածքային ընտրական ցուցակներ են լինելու, որովհետև այն համակարգը, որը իբր թե մեր ընդդիմադիր ուժերը պահանջել են, իսկապես, որևէ տեղ չտանող ճանապարհ է Հայաստանի համար», -հայտարարեց Լևոն Մարտիրոսյանը:
Պատգամավորի պնդմամբ, քաղաքական ուժը ոչնչի չի հասնի, եթե ընտրատեղամասերում վստահված անձանց միջոցով չպաշտպանի իր իրավունքները:
Հարակից հրապարակումներ`
- Նոր ԸՕ-ն թաղային հեղինակություններին հնարավորություն կտա դառնալ ԱԺ անդամներ. Էլինար Վարդանյան
- Դաշնակցությունն առաջարկում է մինչև ընտրությունները ջենթլմենական համաձայնագիր ստորագրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին