Հալեպի Ազիզիյե քրիստոնեաբնակ թաղամասը հրթիռակոծվել է
Հալեպում նախօրեին դարձյալ հրթիռակոծության թիրախ է դարձել քրիստոնեաբնակ Ազիզիյե թաղամասը: «Արևելք»-ը գրում է, որ կա 4 զոհ և 25 վիրավոր, սիրիահայ զոհերի մասին տվյալներ չկան (ապրիլի 28-ի 00:02 դրությամբ):
Աղբյուրը հիշեցնում է, որ արդեն 4 օր է Հալեպում ահաբեկչական հարձակումները ակտիվացել են, ինչի հետևանքով հայկական դպրոցները փակ են:
Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ, ահաբեկչական խմբավորումների կողմից նախօրեին շարունակվել են Ճեմիլիե, Պէպ ալ Ֆարաճ, Աազամիե, Մուհաֆազա, Մաշարքա, Սուլեյմանիե շրջանների, ինչպես նաև պետական համալսարանի հրթիռակոծումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան