Մահացել է անվանի դերասանուհի Մարգարիտա Մուրադյանը
Այսօր 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մարգարիտա (Մարգո) Մուրադյանը: Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, Մարգո Մուրադյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով:
ՀԽՍՀ ժողողվրդական արտիստուհի Մարգո Մուրադյանը ծնվել է 1927 թ. Ախալցխայում: 1934 թվականից տեղափոխվել է Երևան։ 1949 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1949 թվականից, Արմեն Գուլակյանի հրավերով, խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։ Աչքի է ընկել դրամատիկական, կենցաղային, բնութագրական դերերով։ Մասնակցել է ռադիո և հեռուստաբեմադրությունների։
1956 թվականին պարգևատրվել է ՀԽՍՀ Պետական մեդալով:
Թատրոնում խաղացած դերերից են՝ Կորդելիա՝ Շեքսպիրի «Լիր արքա», Դեզդեմոնա՝ Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», Շուշանիկ՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս», Անյա՝ Անտոն Չեխովի «Բալենու այգին», Ագլայա՝ Դոստոևսկու «Ապուշը», Նուշիկ՝ Ժիրայր Անանյանի «Իմ տունը քո տունը չէ»:
Խաղացել է «Կրակ», «Շրթներկ համար 4 «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Սպիտակ ափեր», «Եվ կրկնվելու է ամեն ինչ», «Արահետ», «Տժվժիկ», «Արևիկ» և այլ ֆիլմերում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում