Վստահության դաշտ գալու համար պետք է մարդավարի ընտրություններ անենք. Ռ.Հակոբյան
«Բոլորս մասնակցել ենք, որ պետութունն այս վիճակում է, բոլորս մասնակցել ենք, որ չկա վստահություն, ճիշտ բան էլ են ասում, չկա վստահություն, որովհետև փորձը ցույց է տվել՝ իշխանությունները միշտ գեղեցիկ խոսքեր են ասում, հետագայում դրա հակառակն են կատարում»,- Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց «Ժառանագություն» խմբակցությունից Ռուբիկ Հակոբյանը:
Նա նշեց, որ անվստահության մթնոլորտ է, որպեսզի կարողանան փարատել և գալ վստահության դաշտ՝ պետք է մարդավարի, ձեն ձենի տված նորմալ ընտրություններ անել:
«Այս վերջին զարգացումների վրա բոլորը հասկացան, որ այս նավի մեջ առաջնային տեղեր չկան հակառակորդի համար: Բոլորս ենք գտնվում, եթե խորտակվի, բոլորս պետք է խորտակվենք: Իսկ եթե փրկվենք, բոլորս պետք է այնպես անենք, որ մեր ուժերի ներածի չափով նպաստենք, որ պետությունը որպես պետություն դառնա բոլորիս համար հայրենիք, չմնա տարածք, իմանանք, որ բոլորս պետք է նպաստենք պետության կայացմանը»,- ասաց նա:
«Վստահեք և կզգաք, որ չենք խաբում»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյությում:
Հարակից հրապարակումներ`
- Ժողովուրդը շատ լավ գիտի շատերի իրական բազառի գինը ընդդիմության դաշտում գործելու համար. Նաիրա Զոհրաբյան
- Այս օրենսգրքով չի որոշվում ընտրությունը. Ա.Արզումանյան
- ՀՀ-ում այնքան սորտի, տեսակի ընդդիմություն կա, որքան Ֆրանսիայում պանրի տեսականի. Փաշինյան
- Մեզնից եք պաշտպանում Ղարաբաղը՞, չի կարելի այդպես. Լեզվակռիվ ԱԺ-ում
- Խիյար եք գրել, բերել բողկ եք դեմ տալիս. Հովհաննես Մարգարյան
- Մաքուր՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը ամենաոչժողովրդավարականն է. ՀՀԿ-ական
- Նոր ԸՕ-ն թաղային հեղինակություններին հնարավորություն կտա դառնալ ԱԺ անդամներ. Էլինար Վարդանյան
- Դաշնակցությունն առաջարկում է մինչև ընտրությունները ջենթլմենական համաձայնագիր ստորագրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին