Հայաստանը երեք պայման է դնում` բանակցային գործընթացին վերադառնալու համար. Բաղդասարյան
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսօր հաստատեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Հայաստանի քաղաքականության փոփոխություն է տեղի ունեցել:
Մեկնաբանելով երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո Շարմազանովի արած հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ` վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, Բաղդասարյանն ասաց.
«Մենք ասում ենք հետևյալը՝ հարգեք ձեր ստորագրությունը, որը դրվել է 1994 թվականի պայմանագրի տակ: Այդ հրադադարը պետք է լինի կայուն և կոչ ենք արել Մինսկի խմբի երկրներին ու նաև Ադրբեջանին, որ մեզ երաշխիքներ են պետք, որ դա ժամանակավոր չէ: Նաև հետաքննության հետ կապված է մեր առաջարկը. վերջիվերջո պետք է վերջնական ու օբյեկտիվ պատասխան տրվի միջազգային կառույցների կողմից՝ ովքեր են ահաբեկիչները: Մեր բարձրացրած երեք կետերից ոչ մեկն անհավանական չէ, ինչպես բռնապետ Ալիևն էր 10 անհավանական առաջարկություններ անում, որպեսզի ձախողվեին բանակցությունները»:
Պատգամավորն ընդգծեց, որ եթե այդ պայմանները բավարարվեն, Հայաստանը երբեք դեմ չի գնա բանակցային գործընթացին:
Դիտարկմանը, որ փաստորեն առաջին անգամ Հայաստանն այս գործընթացում նախապայմաններ է թելադրում, նա պատասխանեց.
«Մի շեղեք, սա նախապայման չէ: Մենք հորդորում ենք, ասում ենք՝ տեր կանգնեք ձեր ստորագրությանն ու պահպանեք ձեր խոստումները: Եթե մենք պետք է նստենք բանակցության սեղանին և այնտեղ պետք է մեր զինվորը զոհվի կամ ավտոմատի ձեռքը կռիվ անի, մենք նման բանակցություններ չենք կարող վարել: Ասում ենք՝ երաշխիքներ տվեք, որ այս հրադադարը կայուն լինի: Հաջորդն ասում ենք՝ հավասարության նշան են դնում, թե վերջ դրեք պատերազմին: Մենք առաջարկում ենք, որ հետաքննող սարքավորումներ տեղադրվեն, մոնիթորինգ արվի, թե ում կողմից է ագրեսիան սկսվում»:
Նա ասաց, որ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Հայաստանը փոխել է քաղաքականությունը ու հավելեց. «Քառօրյա պատերազմից հետո, նման մասշտաբի, որի վտանգը դեռ չի անցել, հավատը հիմնովին կորել է: Բնականաբար, պետք է այս երեք պայմանները կատարվեն»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները