Իրանում այսօր անցկացվում է Մեջլիսի ընտրությունների երկրորդ փուլը
«Իրանում այսօր մեկնարկել է Մեջլիսի ընտրությունների երկրորդ փուլը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Իրանում անցկացվեցին Մեջլիսի 10-րդ գումարման և Փորձագետների խորհրդի 5-րդ գումարման ընտրությունները: Մեջլիսի ընտրություններին մասնակցելու իրավունք էին ստացել 6 հազար 230 թեկնածու, որոնք պետք է պայքարեին խորհրդարանի 290 մանդատի համար:
Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով՝ խորհրդարան անցան 76 պահպանողական, 83 բարեփոխական, 58 անկախ պատգամավորներ և ևս 5 պատգամավոր՝ որպես կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչ:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր տեղի ունեցող ընտրությունների երկրորդ փուլում թեկնածուները պայքարում են մնացյալ 68 մանդատի համար:
Երկրորդ փուլին մասնակցող 136 թեկնածուներից 53-ը պահպանողական են, 38-ը՝ բարեփոխական և 45-ը՝ անկախ:
Ընտրություններն անցկացվում են 21 նահանգում. ընտրատեղամասերի քանակը՝ 55-ն է:
Հավելենք, որ փետրվարի 26-ին կայացած Բանիմացների խորհրդի 88 հոգանոց նոր կազմը հետևյալ տեսքն է ստացել՝
27 մանդատ ստացել են պահպանողականները (30%)
20 մանդատ ստացել են բարեփոխականները (23%)
6 մանդատ անկախ փորձագետները (7%)
35 մանդատ ստացել է պահպանողականների և բարեփոխականների ընդհանուր աջակցությունը (40%)
Նշենք, որ ԻԻՀ Սահմանադրության համաձայն՝ հայերը՝ որպես կրոնական փոքրամասնություն, Մեջլիսում պատգամավորի երկու տեղ ունեն: Ընտրությունների առաջին փուլի արդյունքում որպես իրանահայ համայնքի ներկայացուցիչներ Իրանի խորհրդարան էին անցել Կարեն Խանլարյանն ու Ժորժիկ Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում