
ՀԱԿ-ը նիստում քննարկել է Ղարաբաղյան հակամարտության հնարավոր զարգացումները
Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդի նիստի հիմնական թեման եղել է Ղարաբաղյան հակամարտությունը, նրա շուրջ ձևավորված նոր իրավիճակը և հնարավոր զարգացումները:
ՀԱԿ մամուլի գրասենյակից հայտնում են, որ նիստը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հիմնահարցի համատեքստում ներքաղաքական նոր իրավիճակի առաջացմանը և Ազգային ժողովում Հայ Ազգային Կոնգրեսի գործունեությանը:
Նիստին հրավիրված են եղել նաև գործընկեր Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները` ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ: