ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ԴԱՀԿ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: Տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար»,-ասված է Նախագահի հրամանագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին