Ռմբակոծության հետևանքով Հալեպում մահացել է վերջին մանկաբույժը
Հալեպում ապրիլի 28-ին տեղի ունեցած օդային ռմբակոծության հետևանքով մահացել է ողջ մնացած միակ մանկաբույժը՝ 36-ամյա Մուհամմադ Վասեմ Մոզը (Muhammad Waseem Moaz), տեղեկացնում է BBC-ն:
Ալ-Քուդս հիվանդանոցի վրա հարձակման ժամանակ, ըստ աղբյուրի, մահացել է առնվազն 14 հիվանդ և 3 բժիշկ: Սակայն, աղբյուրի, փոխանցմամբ, բժիշկ Մոզի մահը բուռն կրքեր է բորբոքել:
Նրա գործընկերոջ ֆեյսբուքյան հուզիչ գրառումը՝ Մոզի լուսանկարով, կիսել է 30 հազարից ավելի օգտատեր:
Գրառմամբ նրա կոլեգան՝ Մանկական հիվանդանոցի տնօրեն, բժիշկ Հաթեմը նշել է, որ բժիշկ Մոզը «քաջ էր ու մարդկային և շատ սիրված բոլորի կողմից»:
Մոզը նախկինում աշխատել է Մանկական հիվանդանոցում, այնուհետև տեղափոխվել Ալ-Քուդս:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան