Հ. Բագրատյան. Ավելի լուրջ պաշտոնանկություններ են պետք
ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն «Մեդիա կենտրոնում» այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեց, երբ 1993-ին ինքը վարչապետ նշանակվեց, առաջին հերթին ծանոթացավ բանակի առաջ դրված խնդիրներին: Առաջին հերթին նրան ասել են, կապ չկա:
«Կապ եղավ 15 օր հետո: Հարց համար 2՝ մենք չենք կարողանում տեսնել և խփել հակառակորդի ուղղաթիռները: Դա եղավ անհավանական ձևով: Հայաստանն իր ուժերով ստեղծեց ավելի լավ հակաօդային պաշտպանություն, քան ուներ ասենք Ռուսաստանի Դաշնությունը: Մենք խփում էինք ցանկացած ինքնաթիռ»,-ասաց Բագրատյանը:
Նա նշեց, որ իր վարչապետության օրոք փամփուշտների ու արկերի արտադրության նոր գործարան է բացվել:
«Այսօրվա իշխանությունը, տնտեսությունը պարտավոր է այս հարցերը լուծել: Պատահական չէ, որ բոլոր հաղթանակները եղել են իմ վարչապետության օրոք: Իմ աշխատանքի 70 տոկոսը ոչ թե ռեֆերմներն են եղել, այլ հենց բանակը, ուրիշ բան, որ մենք ուրիշ ձև ենք ֆիքսել այդ պատմությունը»,-ասաց Բագրատյանը:
Նա նշեց, որ գիշերային տեսնող սարքեր արտադրել է «Օրբիտա» գործարանը:
«Որպես ընդդիմադիր գործիչ, իմ խնդիրն է բարձրացնել այս հարցերը, որ փոփոխություններ լինեն»,-ասաց նախկին վարչապետը:
Բագրատյանը բավարար չի համարում ՊՆ համակարգում արված պաշտոնանկությունները. «Իմ կարծիքով, ավելի լուրջ պաշտոնանկություններ են պետք: Ես հիմա անուններ չեմ տա, հիմա թեժ պատերազմ է գնում, և իմ խնդիրը դա չի»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան