Բակո Սահակյանը և Լևոն Տեր Պետրոսյանը կհանդիպեն
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ առաջիկայում ծրագրում է հանդիպել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
«Ես կապ եմ ունեցել ՀՀ առաջին նախագահի հետ, երբ նա առողջական խնդիրներով գտնվում էր Միացյալ Նահանգներում: Հետաքրքրվել եմ նրա առողջական վիճակով, ինչպես նաև առաջարկել եմ, որ նա Հայաստան վերադառնալուց լինի հայրենիքի արցախյան հատվածում, ինչը սիրով ընդուվել է, և մոտ ապագայում հանդիպում եմ ունենալու ՀՀ առաջին նախագահի հետ», - Արցախի Հանրային Հեռուստատեսությանը և «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվելու Տեր-Պետրոսյան-Սահակյան հանդիպման ժամանակ, այսօր Լևոն Զուրաբյանը պատասխանեց.
«Այն հարցերը, որոնք այժմ մտահոգում են բոլորին՝ Արցախի վիճակը, Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրները, դիվանագիտական ծանր վիճակը, հազար ու մի հարց կա քննարկելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին