Սիրիական բանակը հարձակում է ծրագրում Դեյր էզ-Զորի և Ռաքքայի ուղղությամբ
Սիրիայի զինված ուժերը ռուսական ավիացիայի աջակցությամբ ծրագրում են հարձակում գործել Դեյր էզ-Զորի և Ռաքքայի ուղղությամբ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության Մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:
Նա հիշեցրել է, որ հրադադարի ռեժիմը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջեբխատ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների վրա: Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևում ուղիղ ասված է, որ անհրաժեշտ է շարունակել պայքարն արմատականների դեմ:
«Հենց այդպես էլ գործում են սիրիական զինված ուժերը ռուսական ավիացիայի աջակցությամբ: Այդ գործողությունների արդյունքում ազատագրվեց Պալմիրան, իսկ այժմ պատրաստում է հարձակման օպերացիաներ Դեյր էզ-Զորի և Ռաքքայի ուղղությամբ: Հենց նման խմբավորումների դեմ է Հալեպում և մի քանի վայրերում կռիվներ գնում»,- ասել է Ա.Բորոդավկինը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան