Ադրբեջանն ի զորու չէ թաքցնել խուճապը. «Առավոտ»
«Ադրբեջանն իր հայտարարություններվ ու գործողություններով անընդհատ «հիշեցնում» է, որ ոչինչ դեռ ավարտված չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով շփման գծում պահպանվող լարվածությանը:
«Հայկական զինուժն ու համապատասխան ծառայությունները ինչպես քառօրյա պատերազմի, այնպես էլ այս օրերին մեծ ծավալի աշխատանք են տանում հակառակորդի ակտիվությունը ճնշելու ուղղությամբ: Նույնիսկ Ադրբեջանի պես փակ համակարգ ունեցող երկիրն ի զորու չէ թաքցնել այն խուճապային տրամադրությունները, տեղահանումները, մեծաթիվ զոհերն ու վիրավորները, որոնք խնամքով փորձում է թաքցնել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը»,-հավելել է քաղաքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա