«Եվրատեսիլը» կարող է ԻՊ ահաբեկիչների թիրախ դառնալ
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կարող է դառնալ «Իսլամական պետության» ահաբեկիչների թիրախներից մեկը: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Ըստ Իրաքի անվտանգության ուժերի՝ ԻՊ-ի յոթ կամ ութ ահաբեկիչներ ժամանել են Շվեդիա, որպեսզի Ստոկհոլմում հարձակումներ կազմակերպեն քաղաքացիական օբյեկտների վրա: Երաժշտական մրցութի կազմակերպիչները հաստատել են, որ փոխգործակցում են երկրի անվտանգության ծառայության հետ:
Շվեդիայի անվտանգության ծառայությունը և Ստոկհոլմի ոստիկանությունը հայտարարել են զգոնության բարձրացման մասին:
«Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը տեղի կունենա Globen Arena-ում՝ մայիսի 14-ին: