«Հրազդան ցեմենտ»-ի մասին օրինագիծը դարձյալ կներկայացվի խորհրդարան
«Հրազդան ցեմենտ» ընկերությանը հարկային արտոնություններ տալու մասին օրինագիծը, կառավարությունը նորից կներկայացնի Ազգային ժողով: Այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա ասաց, թե ամենևին էլ չի կարծում, որ օրինագծի քվեարկությունը Ազգային ժողովում տապալվեց:
«Այդ նախագիծը, ինձ թվում է, նորից կբերեն Ազգային ժողով և դու կտեսնեք դրա կազմակերպվածությունը: Դուք կտեսնեք՝ այդ բոյկոտողներից քանիսն են քվեարկելու: Հակառակ դեպքում նրանք պետք է պատասխան տան Հրազդանի բնակչությանը՝ աշխատատեղեր չեղյալ համարելու համար», -հայտարարեց Բաղդասարյանը:
Հիշեցնենք՝ օրինագիծը Ազգային ժողովում երրորդ ընթերցմամբ քվեարկության ռեժիմով չէր անցել, քանի որ քվորում չէր եղել. Հանրապետական խմբակցության մեծ մասը բացակայել էին նիստից, ընդդիմությունն էլ չէր մասնակցել քվեարկությանը:
Լրագրողը փորձեց Բաղդասարյանից պարզել, թե ճիշտ են տեղեկությունները, որ Սերժ Սարգսյանը Հանրապետական խմբակցության հետ փակ նիստում նախատել է պատգամավորներին, որ «լքում են խրամատները և չեն մասնակցում քվեարկություններին», պատգամավորը արձագանքեց.
«Բնականաբար, յուրաքանչյուր պատգամավորի աշխատավայրը Ազգային ժողովն է, և դա վերաբերում է նաև Հանրապետական խմբակցության անդամներին, որ նրանք պետք է բարեխղճորեն կատարեն իրենց պարտականությունները, բացառությամբ հարգելի դեպքերի: Ժողովուրդը նրանց ուղարկել է ԱԺ, ապա նրանք պարտավոր են գալ, մասնակցել նիստերին»:
«Հրազդան-ցեմենտ» ընկերությանը արտոնություն տալու նախագծի համաձայն, ընկերությունը կազատվի 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից՝ 510 մլն 125 հազար դրամի ընդհանուր գումարի չափով: «Հրազդան-ցեմենտ» գործարանի նախկին սեփականատերը Միկա Բաղդասարովն էր, որին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը նույնպես սնանկացել էր և փակվել էին նաև Բաղդասարովի բենզալցակայաններն ու մյուս բիզնեսները:
Հարակից հրապարակումներ`
- Ինչու ԱԺ-ում տապալվեց «Հրազդան-ցեմենտ»-ին հարկային արտոնություն տալու մասին օրինագիծը
- «Հրազդան-ցեմենտ»-ին հարկային արտոնություն տալու մասին նախագիծը ԱԺ-ում տապալվեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան