Մենք հետապնդելու ենք կոնսենսուսի հասնելու նպատակը. Զուրաբյան
«Մեր նպատակը կոնսենսուսի հասնելն է և մենք այդ նպատակը շարունակելու ենք հետապնդել: Մենք չենք համարում այդ գործը վերջնականապես տապալված», -այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Բացատրելով իրենց նպատակի իմաստը, պատգամավորն ասաց, որ իրենք դա անում են «ազգի համար» և ոչ թե ինչ-որ մեկի «հաճույքի կամ առավելություններ ունենալու»:
«Կոնսենսուսը գործարք չէ իշխանության հետ: Եթե հասնենք կոնսենսուսի, դա կնշանակի հանրության առաջընթաց, ժողովրդի հավատի վերականգնում», -բացատրեց Զուրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան