Հակառակորդը դարձյալ խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊՆ
Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաև 60 (19 արկ), 82 (128 արկ), 120 (5 արկ)միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (2 արկ), ՀՀՆ-9 (2արկ) ու ՀԱՆ-17 (27 արկ) տիպի նռնականետեր: Այդ մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ լրատվական ծառայությունը:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջևդրված մարտական խնդիրը», ասված է հաղորդագրության մեջ: