Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ. Ադրբեջանում անվանի մարդիկ անհիմն մեղադրանքով ազատազրկված են
«Ադրբեջանում անվանի մարդիկ անհիմն մեղադրանքով ազատազրկված են»,-այդ մասին իրանական «Ղաֆաղ.իր» կայքի փոխանցմամբ՝ այսօր կայացած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է Արդաբիլ նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլահ Սեյյեդ Հասան Ամելին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ այաթոլլահ Ամելին, անդրադառնալով Ադրբեջանի քաղբանտարկյալներին, մասնավորապես նշել է. «Ադրբեջանում մեծանուն մարդիկ կան, որոնք անհիմն մեղադրանքներով 12-14 տարով դատապարտվել են ազատազրկման և այժմ գտնվում են ազատազրկման վայրերում. Ի դեպ մինչ օրս շարունակում են նրանց ձերբակալել: Հուսով ենք, որ Ադրբեջանի կառավարությունը նրանց ազատ կարձակի»: