ԼՂՀ նախագահ. Ստեփանակերտը ռմբակոծելու Ադրբեջանի հայտարարությունից հետո մենք պատրաստվել ենք նման զարգացման
Ստեփանակերտը ռմբակոծելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունը պաշտոնական Ստեփանակերտն ընդունել է և անհապաղ պատրաստվել նման զարգացման: Այս մասին Արցախի Հանրային Հեռուստատեսությանը և «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Հարցին, թե իսկապես Բաքուն կարո՞ղ էր իրականացնել Ստեփանակերտը ռմբակոծելու սպառնալիքը, Բ. Սահակյանն ասաց.
«Այլևս կասկածի տակ առնել նրանց նպատակները, կնշանակի, որ մենք շարունակում ենք մնալ մոլորված վիճակում: Դպրոցում սպանված մեր 12-ամյա երեխան, վիրավորված երեխաները, մեր գլխատված տղաների մարմինները, իրենց տանը գնդակահարված մեր 90-ամյա ծնողները, մյուս վայրագությունները փաստում են, որ նրանք գալիս էին գլխատելու մեզ բոլորիս, հոշոտելու մեր նախնիների գերեզմանները, բռնաբարելու մեր կանանց և քույրերին: Հետևաբար, գտնում եմ, որ մենք պարտավոր ենք նրանց գործողություններին համարժեք որակումներ տալ և բոլոր հետագա միջոցառումներն իրականացնել՝ այդ դաժան ճշմարտությունից ելնելով»,-ասաց նա:
Բ. Սահակյանն ընդգծեց, որ Ստեփանակերտն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը և անհապաղ պատրաստվել նման զարգացման:
«Իսկ եթե նրանք հրթիռակոծեին Ստեփանկերտը, իսկ դա նշանակում է, որ հրթիռակոծում են մեր ամբողջ հայրենիքը, արձակել եմ իմ հաջորդ հրամանն ուղղված մեր բանակի հրամանատարին՝ կրակային դիրքեր դուրս բերել մեր զենիթահրթիռային համակարգերը, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, հրթիռային համակարգերը, այդ թվում հեռահար նշանակության հրթիռային համակարգերը: Նման զարգացման դեպքում մեր պատասխանը կլիներ համարժեք»,-ասաց ԼՂՀ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան