Մի քանի անկախ համարվող պատգամավորներ գնացել էին նախագահական նստավայր. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ երեկ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է մի քանի անկախ համարվող պատգամավորների: Նրանց մեջ են եղել նաև ԲՀԿ-ից քաշված պատգամավորներ Գրիգորի Մարգարյանը, գյումրեցի Մարտուն Գրիգորյանն ու հրազդանցի Դավիթ Քոչարյանը:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը «շոշափել» է վերջիններիս տրամադրվածությունը ՀՀԿ-ի հանդեպ, իմիջիայլոց հիշեցրել է, թե ովքեր են ու որտեղից են եկել, վերջում էլ հույս է հայտնել, որ վերջիններս չեն տապալի Ընտրական օրենսգրքի նախագիծը, ինչպես եղավ Հրազդանի ցեմենտի գործարանի պարտքը մարելու դեպքում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան