«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել. «Իրավունք»
Երեկ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում 37-ամյա ծննդկան է մահացել, ով, ըստ տարածված լուրերի, առաջնեկի ծնվելուց հետո վատացել է, ապա որոշ ժամանակ անց՝ մահացել: Թե իրականում ո՞րն էր մահվան պատճառը, «Իրավունք»-ը փորձել է պարզել «Սլավմեդ» ԲԿ-ից, որտեղից միայն հաստատել են տեղեկատվությունը՝ նշելով, որ պատճառի մասին կխոսեն մի քանի օրից, երբ լինեն փորձաքննությունների պատասխանները: Այլ մանրամասներ հրաժարվել են հաղորդել:
«Այս ԲԿ-ում որոշ ժամանակ առաջ մահացել է նորածին: Ծնողները դատի էին տվել հիվանդանոցին՝ մեղադրելով երեխայի մահվան մեջ»,-հավելել է թերթը: