Թշնամու արկակոծության հետևանքով վիրավորված 12-ամյա Վարդան Անդրեասյանը հաջորդ շաբաթ դուրս կգրվի հիվանդանոցից
Հրթիռակոծության հետևանքով բեկորային վիրավորում ստացած 12-ամյա Վարդան Անդրեասյանը շարունակում է համապատասխան բուժում ստանալ «Արևիկ» մանկական բուժմիավորում: Նշենք, որ Վարդանը երկու անգամ վիրահատվել է, ապրիլի 4-ին կատարվել է ազդրի արտաքին ֆիքսացիա:
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը, Վարդանի առողջական վիճակը լավ է, հենակների օգնությամբ քայլում է: «Ամեն ինչ նորմալ է: Վարդանին կարող ենք արդեն տուն ուղարկել, բայց քանի որ արտաքին ֆիքսացիայի ապարատով է և դրան հարմարվելը դժվար է, դրա համար սպասում ենք ավելի լավ հարմարվի, հետո նոր միայն հիվանդանոցից դուրս գրենք»,- ասաց Մեսրոպ Մարգարյանը:
Նրա խոսքերով՝ հաջորդ շաբաթ Վարդանը տուն կգնա:
Նշենք, որ 11-ամյա Գևորգ Գրիգորյանն արդեն դուրս է գրվել: Մեսրոպ Մարգարյանի խոսքերով՝ Գևորգ իրեն լավ է զգում, չնայած դեռ հենակներով է քայլում:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում վիրավորված 11-ամյա Գևորգը դուրս է գրվել հիվանդանոցից
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաներին այցելել է ՀՀ առողջապահության նախարարը
- Արցախում վիրավորված երեխաներն արդեն ինքնուրույն նստում են, քայլակի օգնությամբ էլ փորձում քայլել
- Արցախում վիրավորված երեխաների ինքնազգացողությունը լավ է
- Ստեփանակերտի ԲԿ-ում այս պահին բուժում է ստանում 5 վիրավոր, վիրավորված երեխաների մոտ էլ առկա է դրական դինամիկա
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաները դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին