Երևանում փրկարարները արգելափակված վերելակներից դուրս են բերել քաղաքացիներին
Այսօր, ժամը 08.19-ին ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 36 շենքի վերելակը խափանվել է (1-րդ և 2-րդ հարկերում), քաղաքացին մնացել է ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:
Փրկարարները Գ. Մ.-ին (1957 թ. ծնված) դուրս են բերել վերելակից:
Աղբյուրը գրում է նաև, որ այսօր, ժամը 07.23-ին փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 15 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1957 թ. ծնված Հ. Ա.-ին դուրս են բերել վերելակից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին