2016-ին նվազել է Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը
Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը 2016թ. մարտին տարվա կտրվածքով նվազել է շուրջ 12.8%-ով: «BBC»-ի թուրքական ծառայության վրա հղումով` տեղեկացնում է Էրմենիհաբեր.ամ կայքը :
Ըստ տեղեկատվության, 2016թ առաջին եռամսյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է 10.3%-ով:
Թուրքական աղբյուրը, հղում անելով Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը, հայտնում է, որ 2016թ. մարտին Թուրքիա է այցելել 1.65մլն զբոսաշրջիկ, որոնցից ամենաշատը Իրանից եկածներն են: Նրանց թիվը 250 հազարից անցել է:
Նշվում է, որ աճ է գրանցվել նաև Իսրայելից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների շրջանում: Նախորդ տարվա նշյալ ամսվա համեմատ այս տարի իսրայելցի զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 137%-ով՝ գերազանցելով 19 հազարը:
Նվազման միտումներ են նկատվել ռուս զբոսաշրջիկների հարցում: Նման միտումները սկսվեցին այն բանից հետո, երբ թուրքական օդուժի կողմից խոցվեց ռուսական ռազմական SU-24 ինթնաթիռը:
Մասնավորապես, մարտին Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է շուրջ 59 %-ով: Անկում է գրանցվել նաև եվրոպական մի շարք երկրներից (Իսպանիա, Ֆինլանդիա, Գերմանիա) Թուրքիա այցելող զբոսաշրջիկների հոսքերում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան