Զինծառայողներին ուղղված օգնությունը փորձել իրականացնել սոցապնախարարության միջոցով. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ
«Հարգելի հայրենակիցներ խնդրում ենք ձեզ այսուհետ զինծառայողներին և նրանց ընտանիքներին ուղված բոլոր տեսակի օգնությունները փորձել իրականացնել Սոցապ նախարարության միջոցով»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր կա ստեղծված նաև համապատասխան հանձնաժողով: Կա հավասար բաշխելու խնդիր, դուք կարող եք անձամբ տալ ձեր օգնությունները, սակայն որպեսզի բոլորին հասնի, խնդրում ենք այդ հանձնաժողովի հետ համագործակցեք»,-գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները