Մոլդովան հրաժարվում է ուկրաինական մսից և կաթից
Մոլդովան հրաժարվում է ուկրաինական սննդամթերքից: Գրում է Tvzvezda.ru-ն:
Կիևում վրդովված են նման նորարարությամբ և կարծում են, որ դա Առևտրի համաշխարհային կազմակերպության և ԱՊՀ երկրների ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի նորմերի կոպիտ խախտում է:
Ուկրաինայի էկոնոմիկայի և առևտրի փոխնախարար Նատալիա Միկոլսկայան հայտարարել է, որ դա նաև բարիդրացիական հարաբերությունների խախտում է:
«Դա նաև բարիդրացիական հարաբերությունների խախտում է երկու երկրների միջև, որոնք ունեն Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր»,-ասել է նա:
Սրա հետ կապված Ուկրաինայի տնտեսական զարգացման նախարարությունը հանդիպում է նախապատրաստում, որտեղ կմշակվեն պատասխան գործողությունների առաջարկներ: