Ասպիրանտուրան առաջին հերթին պետք է ծառայի երկրի շահերին. Արմեն Ճուղուրյան
Ասպիրանտուրան հայեցակարգային լուրջ փոփոխության կարիք ունի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հյուսիսային համալսարանի ամբիոնի վարիչ Արմեն Ճուղուրյանը՝ նշելով, որ «Ասպիրանտուրայից դոկտորանտուրա» գրքով փորձ են արել ցույց տալու, թե ինչ ճանապարհով կարելի է սահուն անցում կատարել խորհրդային ասպիրանտուրայից արևմտյան դոկտորանտուրա:
Նշենք որ գրքի հեղինակներն են Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահի տեղակալ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ատոմ Մխիթարյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը:
«Ներկայումս գործող գիտական շուկան անհամաձայնություններ ունի ասպիրանտուրայի հետ: Եվ ժամանականերն են մեզ պարտադրում ասպիրանտուրայից անցնել դոկտորանտուրա: Ասպիրանտուրան առաջին հերթին պետք է ծառայի երկրի շահերին, սոցիալ տնտեսական զարգացմանը»,-նշեց Արմեն Ճուղուրյանը:
Նրա խոսքով՝ այսօր չկա այն անատոմիան, որը որ կկարողանա գիտությունը փոխկապակցել երկրի սոցիալճտնտեսական զարգացման հետ:
ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու, ՀՀ ԲՈՀ փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ դասախոս Ատոմ Մխիթարյանն էլ տեղեկացրեց, որ գիրքն ուղարկվել է բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին և բոլոր մարզային գրադարաններին:
«Ատենախոսության պաշտպանությունը Հայաստանում մեխ մասմաբ ինքնանպատակ է դառնում և դրանով էլ ավարտվում են նրանց ներդրումները գիտության մեջ: Գրքում բերված առաջարկները պետք է նպաստի, որ դրան հետագա կիրառություն ունենան և ներդրվեն գիտության մեջ»,-հավելեց Ատոմ Մխիթարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները