Աշխատանքային օրենսգրքի որոշ կետերում անհարթություն կա. Թ. Ավետիսյան
Հայաստանը միացել է աշխատանքային օրենսդրության միջազգային խարտիային և գրեթե բոլոր կետերով օրենսդրությունը համապատասխանեցրել միջազգային չափանիշերին: Աշխատավորների միջազգային օրվան ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը:
«Սակայն 10-11-րդ կետերում դեռևս կան անհամապատասխանություններ, ինչը սակայն եվրոպական որոշ երկրներում ևս առկա է: Ամբողջությամբ համապատասխանեցնել, ըստ նրա, միանգմից հնարավոր չէ: Դրանք հիմնականում վերաբերում են կոլեկտիվ պայմանագրերին, սոցիալական գործընկերության որոշակի դրույթներին, 24-ժամյա աշխատանքային ռեժիմին, որը չի համապատասխանում Եվրոպական խարտիայի իրավունքներին, որտեղ օրինակ՝ ասվում է, որ 16 ժամից ավելի չի կարելի աշխատել, բայց մեր դեպքում առանձին ոլորտների համար դեռևս պահպանվում են 24-ժամյա աշխատանքի կիրառման հնարավորություններ»,-նշեց նա:
Մինչև 14 տարեկանների աշխատանքի և երիտասարդների աշխատանքի ընդունման փորձաշրջանի հետ կապված Թադևոս Ավետիսյանի մեկնաբանությունները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան