27 տարի տնակում բնակվող բազմանդամ ընտանիքն արդեն բնակարան ունի. «Շիրակ կենտրոն»
«Շիրակ կենտրոնը», CARD կազմակերպության կողմից տրամադրված նպատակային դրամաշնորհի միջոցներով գնել է նորակառույց, կահավորված 3 սենյականոց բնակարան և նվիրել Դիլանյանների բազմանդամ ընտանիքին: Տեղեկացնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն:
«Վաղն արդեն նրանց դոմիկը կքանդվի, իսկ քանդոցքից առաջացած փայտն էլ, որպես ձմռան վառելափայտ կբաժանվի անօթևան ընտանիքներին: Դոմիկից մաքրված տարածքն էլ կհանձնվի քաղաքապետարանին՝ կառուցապատման նպատակով: Բնակարանը նվիրելու ընթացքում, ընտանիքի մայրը ուրախության արցունքներն աչքերին ասեց, թե. «Երեխաներս ամաչում էին դասընկերներին տուն հրավիրել…»,-հայտնում են «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից:
Անօթևան ընտանիքին բնակարան նվիրելու մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում: