Կոմիտասը և նրա կյանքը մարդկային ոգու բարձունքի օրինակ են. Սպիվակով
«Արվեստը շատ գործառույթներ ունի, որոնք հին օրերից են գալիս: Բայց այսօր գործառույթը մեկն է` մարդկանց սփոփելը և զգացմունքների ներդաշնակությունը»,- այսօր Կոﬕտասի թանգարան-ինստիտուտում լրագրողների հետ զրույցում նշեց ﬔծանուն դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, ով թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրն էր:
Թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանի ուղեկցությամբ անվանի դիրիժորը շրջայց կատարեց մշակութային օջախով, ծանոթացավ թանգարանի ստեղծման պատմությանը, ներկայացվող ցուցանմուշներին, որից հետո հետո գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:
Սպիվակովն ընդգծեց, որ թանգարանն իրեն շատ դուր եկավ. «Հիասքանչ ցուցադրություն կա, ես հուշամատյանում գրեցի, որ պետք է պահել մարդկային ոգու նման բարձունքները: Նման բարձունքների օրինակ է Կոմիտասը, նրա կյանքը, գործունեությունը, ծառայությունը: Ամեն գործում ծառայել է պետք: Ավետարանում գրված է` մենք կոչված ենք ոչ թե ղեկավարել, այլ` ծառայել»,-դիրժորը խոսքն այսպես ամփոփեց:
Նշենք, որ Նիկոլայ Կոստանդյանը Սպիվակովին գիրք և Կոﬕտասի ձայնով սկավառակ նվիրեց: