2015թ-ին Մտավոր սեփականության գործակալությունը տվել է գյուտի 81 արտոնագիր
2015թ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 115 գյուտի և 55 օգտակար մոդելի հայտ, որոնցից 167-ը` ազգային, 3-ը` օտարերկրյա հայտատուներից:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 1992թ-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, ստացված հայտերի ընդհանուր քանակը կազմել է 4 202:
2015թ. ազգային հայտատուների կողմից ներկայացվել է գյուտերի 4 միջազգային հայտ: 1994-2015թթ. ընթացքում մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն է ուղարկվել գյուտի 85 միջազգային հայտ:
Ըստ աղբյուրի՝ Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի ընթացակարգով ազգային հայտատուների կողմից 2015թ. ներկայացվել է 2 հայտ: 1997-2015թթ. ընթացքում Եվրասիական արտոնագրային գերատեսչություն առաքվել է գյուտի 39 եվրասիական հայտ:
2015թ. գործավարությունն ավարտվել է 162 հայտով, ընդ որում, 82 հայտով կայացվել են որոշումներ գյուտի հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և արտոնագիր տալու մասին, 51 հայտով` օգտակար մոդելի հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և արտոնագիր տալու մասին, 20 հայտով` գյուտի (օգտակար մոդելի) հայտը հետ կանչված համարելու մասին, գյուտի 7 և օգտակար մոդելի 2 հայտերով` արտոնագրեր տալն ամբողջությամբ մերժելու մասին:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ 2015թ. տրվել է գյուտի 81 և օգտակար մոդելի 50 արտոնագիր, որոնցից օտարերկրյա հայտատուներին՝ օգտակար մոդելի 6 արտոնագիր:
2015թ. 2 985 գյուտի արտոնագրերից ՀՀ տարածքում գործում է 248-ը, իսկ օգտակար մոդելի 434 արտոնագրից՝ 116-ը: ՀՀ տարածքում գործում է 3 714 եվրասիական արտոնագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները