Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվը Հայաստանում նվազել է
Նախորդ տարիների համեմատ մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվը Հայաստանում նվազել է: Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տեղեկատվության, 2015թ. տարեվերջի դրությամբ հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս: Հատկանշական է, որ բոլոր ութ երեխաները եղել են տղա, մինչդեռ նախորդ տարիներին քիչ չէին նաև մուրացիկ աղջիկները:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ երեխաներից 4-ը հայտնաբերվել են Երևանում, որոնցից 2-ը մինչև 14 տարեկան է, 1-ը` 14-15 տարեկան, իսկ մեկ երեխա էլ՝ 16-18 տարեկան:
Մայրաքաղաքից հետո թափառաշրջիկ և մուրացիկ 3 երեխաներ հաշվառվել են նաև Լոռիում, Շիրակում ևս մեկ թափառաշրջիկ երեխա է հայտնաբերվել:
Վիճակագրության համաձայն՝ 2010-ի Հայաստանում հաշվառվել է 20 թափառաշրջիկ-մուրացիկ երեխա, 2011-ին` 15, 2012-ին՝ 16, 2013-ին՝ 13, 2014-ին՝ 7:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին