Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բուժվող 37-ամյա հղի կինն այսօր դուրս կգրվի բժշկական հաստատությունից: ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի փոխանցմամբ` կնոջ և պտղի վիճակը գնահատվում է լավ: Տնային պայմաններում ևս կշարունակվեն նեղ մասնագիտական խորհրդատվությունները:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից նաև տեղեկացնում են, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է, գրանցվում է դրական տեղաշարժ:
Բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի խոսքով` շարունակվում է բազմապրոֆիլային բուժումը: Շաբաթվա երկրորդ կեսին կքննարկվի տղաներին հիվանդասենյակ տեղափոխելու հնարավորությունը:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է պայթյունից տուժած 3 քաղաքացի: Նրանց վիճակը բժիշկների գնահատմամբ բավարար է: Առաջիկա օրերին քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում գտնվող երկու քաղաքացիները, ովքեր թմբկաթաղանթի վնասվածքներ էին ստացել կվիրահատվեն:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի ուշ երեկոյան Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի էր ունեցել պայթյուն: Պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը և 9 ուղևոր: Նրանցից երկուսը մահացել էին, 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Վարորդին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չէր եղել։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ թիվ 63 երթուղու երկայնքով առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ պարզվել է, որ մահացած ուղևորներից մեկը՝ 55-ամյա Ռ.Բալյանը թիվ 63 երթուղու ավտոբուսը բարձրանալիս իր հետ ունեցել է ուսապարկ։
Քննչականը նաև հայտնել էր՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 55-ամյա տղամարդը կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ և նախապատրաստվել է պայթեցման եղականով նրանց վնասել։
«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ավտոբուսի պայթյունից տուժած 6 քաղաքացի բուժումը շարունակում է հիվանդանոցային պայմաններում
- ԱՄՆ հետաքննության դաշնային բյուրոն պատրաստ է աջակցել ավտոբուսի պայթյունի քրգործով հարցերի պարզաբանմանը
- Ավտոբուսի պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը պարզվել է. Սոնա Տռուզյան
- Ավտոբուսի պայթյունից տուժած 14-ամյա աղջիկը պատրաստվում է դուրսգրման
- Ավտոբուսի պայթյունի հետևանքով շենքերի պատուհանների կոտրված ապակիները փոխարինվել են նորերով
- Հիվանդանոցում բուժում է ստանում ավտոբուսի պայթյունից տուժած 4 քաղաքացի. ԱՆ
- Ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող քաղաքացին 2 անգամ դատապարտված է եղել
- Ավտոբուսը պայթեցնելու մեջ կասկածվողը դժգոհություններ է ունեցել ազգականների հետ և փորձել է վնասել նրանց
- Պայթեցված ավտոբուսում «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր են հայտնաբերվել. Քննչական կոմիտե
- «Թումո»-ն ավտոբուսի պայթյունից տուժած սաների մասին
- Հալաբյան փողոցում երթևեկությունը վերականգնվեց
- Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները քիչ առաջ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. ԱՆ
- Պայթած ավտոբուսը պատկանել է «ՏԿ Քինգ Դելյուքսե» ՍՊԸ-ին. Հենրիկ Նավասարդյան
- ԱԻՆ-ը հրապարակել է ավտոբուսի պայթյունի հետևանքով 8 տուժածների անունները
- Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի վարորդը ողջ է. Տռուզյան
- Պարզվում է 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները. ՔԿ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա