«Եվրատեսիլ 2016». Իվետա Մուկուչյանն ունեցել է իր առաջին փորձը
«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի մասնակիցներն արդեն ժամանում է Ստոկհոլմ: Այսօր Ֆինլանդիայի, Հունաստանի, Մոլդովայի, Հունգարիայի, Խորվաթիայի, Նիդեռլանդների, Սան Մարինոյի, Ռուսաստանի, նաև Հայաստանի մասնակցիներն ունեցել են իրենց առաձին փորձը «Գլոբե Արենա»-ում: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:
Նշվում է, որ Հայաստանի մասնակցի ելույթն ուղեկցվում էր լուսային էֆեկտներով հագեցած շոուով:
Հիշեցնենք՝ ավելի վաղ մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասել էր, որ բեմադրությունը նման է լինելու տեսահոլովակի. «Լինելու է գրաֆիկական, լուսային էֆեկտներով հագեցած շոու:
Իվետա Մուկուչյանը եվրատեսիլյան բեմում հանդես է գալու «LoveWave» երգով, որի երաժշտության համահեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը:
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ ընթացքում` 7-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցեն 42 պետությունների ներկայացուցիչ:
Լուսանկարները՝ մրցույթի պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան