Լավրովն ու Քերրին կոչ են արել Սիրիայում հակամարտող կողմերին պահպանել զինադադարը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացքում կոչ են արել Սիրիայում հակամարտող կողմերին խոստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:
«Արտաքին գերատեսչությունների ղեկավարները շարունակել են քննարկել Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարները, կոչ են արել հակամարտող կողմերին խստորեն հետևեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի աջակցությամբ հաստատված հրադադարի ռեժիմը, բացառությամբ ահաբեկչական խմբարումների դեմ պայքարից»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Լավրովն ու Քերրին համաձայնեցրել են Մոսկվայի և Վաշինգտոնի հետագա քայլերը որպես Սիրիայի միջազգային աջակցության խմբի համանախագահներ, այդ թվում նաև հերթական նիստի նախապատրաստման աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան