ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդգրկվել է խոշոր հարկատու բանկերի առաջատարների ցուցակում
ՎՏԲ – Հայաստան Բանկն 2016թ.-ի 1-ին եռամսյակի տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 889,5 մլն դրամ, միաժամանակ զբաղեցնելով Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում 3-րդ և հանրապետության խոշորագույն հարկատուների ցուցակում 26-րդ տեղերը,- հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Տվյալները հրապարակված են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից։ Արդյունքները 2016թ.-ի առաջին եռամսյակինն են։ 1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկվել են ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերն, որոնց մասնաբաժինը կազմել է հաշվետու ժամանակաշրջանում վճարված հարկերի 5.9%-ը:
Ընդհանուր առմամբ՝ 1000 խոշորագույն հարկատուներն 2016թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջե են վճարել 156,5 մլրդ դրամ: