Նկարիչների միությունն Արցախին օգնելու համար ևս մեկ հայտարարության կանի
Հայաստանի Նկարիչների միությունում տաս օր գործած ցուցահանդես-վաճառքից գնվել է ութ աշխատանք, գումարը կազմել է 8000 ԱՄՆ դոլար,- Panorama.am-ին փոխանցեց միության նախագահ Կարեն Աղամյանը:
Հիշեցնենք, որ ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը պետք է փոխանցվի Արցախին: Ներկայացված էին միության պահոցներում գտնվող 1960-80 թվականների ստեղծագործողների 80 լավագույն աշխատանք: Կազմակերպիչները գործերն իրենց արժեքից բավականին ցածր էին առաջարկում, որպեսզի հնարավորինս շատ վաճառվի, Արցախին օգնությունը շատ լինի:
Կ.Աղամյանը նշեց, որ դեռևս ստացված հասույթը չեն փոխանցել, քանի որ կան մարդիկ, ովքեր ասել են, որ դեռ կգան ու կգնեն:
«Ութ հատ աշխատանքի գումարն արդեն փոխանցված է մեզ»,- հստակեցրեց նա:
Կարեն Աղամյանը նաև նշեց, որ ծրագիրը շարունակվում է, նրանք, ովքեր ցանկանում են օգնել Արցախին, կարող են գնել արվեստի գործեր:
«Մենք մի հատ էլ հայտարարության կտանք, որ մեր ֆոնդերում ունենք գործեր, օգնության համար, եթե ցանկություն կա, կարող են գալ, վերցնել, ողջ հասույթը կփոխանցենք»,- ասաց Նկարիչների միության նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախին փոխանցվելիք հասույթով ցուցահանդեսի գնորդները պասիվ են
- Ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է Արցախին