Ինդոնեզիայի ափերին տեղի է ունեցել երկրաշարժ
Ինդենեզիայի ափերին տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին գրում է Ռիա նովոստին: Էպիկենտրոնը գտնվել է Կոտաբումի քաղաքից 55 կմ հարավ-արևմուտք:
Հնարավոր ավերածություների և զոհերի մասին տեղեկատվություն չի հաղորդվել: Ցունամիի առաջացման վտանգի մասին նույնպես չի հաղորդվել:
Ինդոնեզիան համարվում է այսպես կոչված «Խաղաղօվկիանոսյան հրե օղակ» (հզոր տեկտոնական խզվածք): Այդտեղ են գտնվում ամենաակտիվ տեկտոնական սալերը: Ամեն տարի այստեղ արձաագրվում է 6-7 հազար երկրաշարժ 4,0 մագնիտուդից բարձր ուժգնությամբ: