Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Արցախ
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր մեկնել է Արցախ: Այդ մասին տեղեկությունը Panorama.am-ին հաստատեց Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Նա փոխանցեց նաև, որ Տեր-Պետրոսյանը Ստեփանակերտում հանդիպելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Տեր-Պետրոսյանի հետ հանարվոր հանդիպման մասին Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր հարցազրույցում ասել էր. «Ես կապ եմ ունեցել ՀՀ առաջին նախագահի հետ, երբ նա առողջական խնդիրներով գտնվում էր Միացյալ Նահանգներում: Հետաքրքրվել եմ նրա առողջական վիճակով, ինչպես նաև առաջարկել եմ, որ նա Հայաստան վերադառնալուց լինի հայրենիքի արցախյան հատվածում, ինչը սիրով ընդուվել է, և մոտ ապագայում հանդիպում եմ ունենալու ՀՀ առաջին նախագահի հետ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան