Թոմաս Օպերման. Հունիսի 2-ին Բունդեսթագը պետք է ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
Գերմանիայի Բուդեսթագը հունիսի 2-ին կընդունի Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային տեղահանությանն ու սպանությունների մասին բանաձև՝ երևույթը բնորոշելով որպես Ցեղասպանություն:
Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ գերմանական «Tagesspiegel» պարբերականին տված հարցազրույցում նշել է Գերմանիայի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության խորհրադրանական խմբակցության ղեկավար Թոմաս Օպերմանը:
Ըստ Օպերմանի՝ Թուրքիայի հիստերիկ արձագանքը չպետք է խոչընդոտ հանդիսանա այս հարցի քննարկման համար:
«Կանցլեր Անգելա Մերկելի կողմից սխալ էր Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությանը դեմ գնալը, որը փորձում էր թույլ չտալ Էրդողանի հասցեին սատիրա անելու համար լրագրող Յան Բյոհմերմանի դեմ քրեական գործի հարուցումը: Այդ պատճառով Գերմանիան չպետք է քննարկի ոչ մի կեղծ փաստարկ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ բանաձևի ընդունման ժամանակ»,-նշել է Թոմաս Օպերմանը հարցազրույցում:
Հայոց ցեղասպանության մասին բանաձևը Բունդեսթագում «Կանաչների» կողմից քննարկման օրակարգ էր մտցվել նաև անցած տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հետ կապված: Պառլամենտական բանավեճերից հետո որոշվեց բանաձևը հաստատել այս տարվա ապրիլին, սակայն միգրանտների ճգնաժամը, հաշվի առնելով խնդրի շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունների կարևորությունը, հարցը կասեցվեց իշխող կոալիցիայի կողմից՝ որակվելով անպատեհ:
Այդուհանդերձ, Գերմանիայի նախագահ Յոհակիմ Գաուկը անցած տարի իր ելույթում հայկական կոտորածները որակեց որպես Ցողասպանություն՝ մատնանշելով նաև Գերմանիայի մասնակցությունն ու մեղավորությունն այդ հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին