Իրանի ԱԳՆ. Թուրքիայի որոշ պաշտոնյաների հայտարարություններն անտրամաբանական են
«Թուրքիայի որոշ պաշտոնյաների հայտարարություններն անտրամաբանական են»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին:
Հիշեցնենք, որ օրերս ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական բրիգադի գեներալ Սեյյեդ Ռահիմ Սաֆավին, անդրադառնալով թուրք-իրանական հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել էր. «Թուրքիայի քաղաքական համակարգի հետ ունեցած մեր քաղաքական, տնտեսական և անվտանգությանն առնչվող հարաբերությունները պետք է վերանայվեն և անհրաժեշտ կարգավորումներ արվեն, քանի որ Անկարան՝ որպես Միացյալ Նահանգների, Իսրայելի և արաբական որոշ երկրների դաշնակից, գործում է նրանց քաղաքականության հետ համաձայնեցված»:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով Սաֆավիի վերոնշյալ հայտարարությունը, նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն արտահայտում են հոգևոր առաջնորդը, նախագահն ու արտգործնախարարը, սակայն գիտական և այլ շրջանակներում գործող պաշտոնյաները լիովին ազատ են Իրանի արտաքին քաղաքականության վերաբերյալ իրենց տեսակետը հայտնելուց և այդ հարցում որևէ արգելք չկա»:
Հարակից հրապարակումներ`
- Ալի Խամենեի. Անթալիան անառակության և անբարոյականության քաղաք է
- Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է վերանայվեն
- Հասան Ռոհանին բոյկոտել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ամփոփիչ նիստը