Հալեպում հրթիռակոծության հետևանքով հայեր են վիրավորվել
Հալեպի պետական համալսարանի և Ռազի հիվանդանոցների տվյալների համաձայն, նախօրեին զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպի խաղաղ բնակչության հրթիռակոծության հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 66 հոգի: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը (տվյալները հրապարակված են ութ ժամ առաջ):
Նշվում է, որ վիրավորվել է երկու հայուհի (մայր և դուստր): Նրանց տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Աղբյուրը գրում է, որ նախօերեին ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի Սուլեյմանիե, Նոր Գյուղ, Ազիզիե, Սեյիտ Ալի, Ճապրի և այլ շրջաններ, հանրային պարտեզի շրջակայքն ու Նեյել պողոտան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին