Մերկելը Ճապոնիային առաջարկել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
Գերմանիայի կանցլեր Անկելա Մերկելը 2015 թվականի մարտի ամսին պաշտոնական այցով Տոկիոում գտնվելու ժամանակ Ճապոնիայի վարչապետին առաջարկել է անդամակցել ՆԱՏՕ-ին: Այս մասին, ճապոնական մամուլին հղումով, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Հաղորդվում է, որ Գերմանիայի կանցլերը Ճապոնիայի վարչապետին ասել է, եթե վերջինս անդամագրվելու ցանկություն հայտնի, ապա ինքը կհամոզի թե Մեծ Բրիտանիայի վարչապետին, թե Ֆրանսիայի նախագահին:
Միաժամանակ նշվում է, որ Ճապոնիայի վարչապետի պատասխանը բացասական է եղել, սակայն վերջինս, դիվանագիտական էթիկայից ելնելով, նշել է, որ այդ հարցը կարելի է դիտարկել ապագայի համար:
Ճապոնիան ՆԱՏՕ-ի անդամ չէ: Կառույցի հետ վերջինիս հարաբերությունները զարգանում են «ՆԱՏՕ. Գլոբալ համագործակցություն» ձևաչափով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին