Պատգամավորն առաջարկում է զինծառայողների սեռաբջիջների բանկ ստեղծել
Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է, որ պետությունը երաշխավորի 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության բանկում:
Այս փոփոխությունը պատգամավորն առաջարկում է կատարել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում: Նախագիծը պատգամավորը շրջանառության մեջ է դրել արդեն ապրիլի 26-ից:
Նախագծի հետ միասին Պողոսյանը ներկայացրել է հիմնավորում, որում նշում է, որ «հաշվի առնելով, որ զինվորական ծառայությունը լի է բազում անկանխատեսելի վտանգներով և ռիսկերով, ապա՝ զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց՝ սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով, սեռաբջիջների պահպանության բանկի ստեղծումը կունենա կարևոր և էական նշանակություն:
Ուստի, առաջարկվում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի սեռաբջիջների և սաղմի պահպանության մասին 7-րդ հոդվածը լրացնել նոր նախադասությամբ, որով պետությունը կպարտավորվի ՀՀ քաղաքացիների՝ մինչև զինվորական ծառայության մեկնելը իրականացվող առողջապահական ստուգումների ընթացքում իրականացնել նրանց սեռաբջիջների պահպանության աշխատանքներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա