Հասարակություն 18:44 02/05/2016 Հայաստան

Առաջարկ. Կամավորներին պետք է դրամական փոխհատուցում տրամադրվի

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Առաջնագծում այսօր գտնվող մեր կամավորներն առավել շատ մտահոգվում են ոչ թե իրենց առջև գտնվող ահռելի զինուժից, այլ թիկունքում գտնվող իրենց ընտանիքների սոցիալական վիճակից»: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն, ԵԿՄ անդամ, ապրիլյան պատերազմի ընթացքում մի քանի անգամ որպես կամավոր Արցախ մեկնած Վարդան Դևրիկյանը:

Իր հետ առաջնագծում եղած կամավորներից իմացել է, որ ժամանակին չվճարելու պատճառով մեկի տան գազամատակարարումն են դադարեցրել, մյուսի՝ էլեկտրամատակարարումը: Նրան լուրեր են հասել, որ եղել են նաև աշխատանքից ազատման դեպքեր, սակայն հստակ տվյալներ չունի, կարծում է, որ նման դեպքեր եղել են մասնավոր հատվածում:

«Ես երեկ եմ վերադարձել Երևան: Մամուլում, որ գրել էին երկու հոգու ազատման մասին, ես այնտեղ իմացա: Եթե բյուջետային հաստատությունից որևէ մեկին ազատած լինեն, ապա դա հակաբարոյական կլիներ»,-ասաց նա:

Դևրիկյանը կարծում է, որ խնդրի՝ չկանոնակարգված լինելու հետևանքով գործատուներն էլ են հայտնվում անելանելի վիճակում:

«Մարդիկ էլ կան, որ օրավարձով են աշխատում: Նրանք այս օրերին գումար չեն վաստակում: Ցանկացած դեպքում տնտեսվարողը պետք է լուծում գտնի: Ես շատ ազդվեցի ու հուզվեցի, երբ մեր կամավորականներից շատերը զանգեցին ու խնդրեցին, որ իրենց արձակուրդ ձևակերպեն, որպեսզի խնդիրը լուծվի»,-ասաց Դևրիկյանը:

Ամեն դեպքում նա կարծում է, որ առաջնագծում գտնվող աշխատակցին ազատած ընկերությունների անունները հրապարակել պետք չէ, հակառակ պարագայում հասարակությունը կարող է բոյկոտել նրա ծառայությունները կամ արտադրանքը:

Որպես կամավոր Արցախ մեկնած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոնիթորինգի բաժնի պետ Արթուր Եղիազարյանն էլ հստակ փաստեր չգիտի՝ երբ կամավոր առաջնագիծ մեկնածին ազատել են աշխատանքից: Բայց եթե լինեն փաստեր, նա կողմ է, որ այդ ընկերությունների ղեկավարները հանրությանը ճանաչելի դառնան:

«Վերջիվերջո, այդ հայրենիքը միայն գնացողներինը չէ: Եթե գործատուն պատրաստ չէ հարգելու այն աշխատակցին, ով իր կյանքն է վտանգում նաև հանուն իրեն, ապա ես չգիտեմ, թե օրենքով ինչ կարելի է անել, բայց հանրային պարսավանքի արժանի է»,-ասաց նա:

Ա. Եղիազարյանը հրապարակումների հեղինակներին, սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրել է հստակ փաստեր ներկայացնել:

«Փաստորեն ոչ մեկ կոնկրետ դեպք չներկայացրեց, հիմա ես չգիտեմ՝ հավաստի են դրանք, թե ոչ: Մեզ հետ եկած տղաներից մեկի հետ նման բան եղավ՝ մասնավոր ընկերությունում էր աշխատում: Ասել էին, եթե մինչև ամսի 15-ը չներկայանա, կարող է ազատվի: Բայց տեղում հրամանատարությունից զանգեցին տնօրենին, խնդիրը հարթվեց: Հնարավոր է նաև առարկողներ լինեն, բայց ես գիտեմ, որ օրենքով այդ մարդիկ պաշտպանված են»,-ասաց Եղիազարյանը:

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am -ին հայտնեց, որ  ՊՆ-ում աշխատանքից ազատման մի քանի դեպքի մասին իմացել են իրենց ուղղված դիմումներից:

«Արագ փորձել ենք օգնել, ոնց որ թե ստացվեց»,-ասաց նա, ավելացնելով որ խնդրով առավել շատ զբաղվել է կառավարությունը: Այստեղից ասացին, որ հարցերի վերաբերյալ տվյալներ կարող են տրամադրել ավելի ուշ:

Վարդան Դևրիկյանն առաջարկում է առաջնագիծ մեկնած կամավորներին դրամական փոխհատուցում տրամադրել, իսկ մինչ այդ համապատասխան մեխանիզմներ մշակել:  Նրա խոսքով, առաջնագծում գտնվողների անուն ազգանունները ճշտելը շատ հեշտ է, բոլորի անունները հատ-հատ գրի են առնվում և ներկայացվում զինկոմ:

«Պետք է ոչ թե լույսը անջատած էլեկտրիկին բռնել ու ծեծել, այլ կամավորի ընտանիքին դրամական փոխհատուցում տալ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար»,-ասաց նա:

Ինտիտուտի տնօրենը պատմեց, որ ուրախացել է, երբ իմացել է, որոշ բանկեր առաջնագծում գտնվողների  վարկերի մարումը բաշխելու են հետագա ամիսների վրա:

«Պետք է տարբերակված մոտեցումներ ցուցաբերել: Էն մարդիկ, որ ծանր օրերին գնացին մահվան ընդառաջ, պետք է փոխհատուցում ստանան: Առաջին օրերին բոլորի գիտակցության մեջ մի բան էր՝ ադրբեջանական բանակը առաջ է գալիս ու դրա առաջը պետք է կտրել: Նրանց այդ օրերին սոցիալական խնդիրները չէին հետաքրքրում: Այսինքն՝ այն պահին, երբ պետք էր, որ իրենք տեր կանգնեին երկրին, տեր կանգնեցին: Որ նայում ենք, ովքե՞ր են գնացել առաջնագիծ: Այն մարդիկ, ովքեր սեփական բիզնես չունեն, ովքեր փող չունեն, ովքեր միայն հայրենիք ունեն: Իսկ հայրենիքը ինչքան նվիրական, այնքան էլ վերացական արժեք է: Ու քանի որ հայրենիքի վրա պետություն ունենք,  պետք է պետությունը փոխհատուցման մեխանիզմներ մշակի»,-ասաց Վ. Դևրիկյանը:

Ա. Եղիազարյանն էլ նկատեց, որ կամավորների շրջանում շատ են գործազուրկները, նրանց կարելի է առաջարկել՝ պայմանագրային ծառայության անցնել, վճարելով յուրաքանչյուր հերթափոխի դիմաց:

Կամավորներին վճարելու կամ դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ ՊՆ-ում դեռ հստակ ոչինչ ասել չեն կարող: Դրա համար ժամանակ ու նաև օրենսդրական փոփոխությունների կարիք կա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}