14 ԱԹՍ ենք խոցել, նշանակում է գիտենք դրա դեմ պայքարի ձևերը, միջոցները. Արծրուն Հովհաննիսյան
Զինատեսակներին սահմռկեցուցիչ որակելը այնքան էլ ճիշտ չէ, չկա ոչ սահմռկեցուցիչ զինատեսակ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ադրբեջանական կողմը սահմռկեցուցիչ զինատեսակներից հրետակոծություն է իրականացնում հայկական բնակավայրերի ուղղությամբ:
«Ես ձեզ բոլորիդ խնդրում եմ էդ սոլնցեպյոկի, սմերչի ու մյուս հասկացություններին վերջ տվեք: Էդ յութուբյան գովազդների տպավորությունները զինվորականների մոտ երբեմն ծիծաղ է առաջացնում, որովհետև ամեն զենք իր նշանակությունն ունի, ամեն զենք իր վտանգավորության աստիճանն ունի», -հայտարարեց Հովհաննիսյանը:
Այդ թվում նաև 80-ականների զենքե՞րն են վտանգավոր, լրագրողի հարցին, ՊՆ մամուլի խոսնակը պատասխանեց. «Այո, աշխարհի լավագույն զենքերը եղել են ութսունականների զենքերը, հատկապես ռուսական զինանոցում»:
Նրա խոսքով, բացարձակ զենք գոյություն չունի, և յուրաքանչյուր զենք ունի իր դեմ պայքարի մեթոդները: Դրանց ձևերի վերաբերյալ Հովհաննիսյանը ոչինչ չասաց` պատճառաբանելով, թե ռազմական գաղտնիքներ կան, որոնք պետք չէ հանրայնացնել:
«Վստահ եղեք, եթե աշխարհում ռազմագիտական զարգացած միտքը ինչ-որ մի բանի դեմ փորձում է պայքարի միջոց գտնել, մենք նրանց չենք զիջում: 14 ԱԹՍ (անօդաչու թռչող սարք) ենք խոցել, նշանակում է դրա դեմ պայքարի ձևերը, միջոցները գիտենք, ուղղակի ամեն ինչ չենք կարող բացել», -նկատեց Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան