ԵՄ-ն կարող է Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմ սահմանել
Եվրահանձնաժողովը համաձայն է Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի մուտքի թույլտվություն տալ դեպի շենգեն գոտի՝ փոխարենը Թուրքիայի առաջ մի քանի խիստ պայմաններ դնելով: Այս մասին իր աղբյուրներին հղումով գրում է «BBC»-ին:
Ինչպես նշվում է, ԵՄ-ը Թուրքիայի առաջ մի քանի խիստ պայմաններ է դրել առանց վիզայի ռեժիմ սահմանելու դիմաց: Մասնավորապես, ԵՄ պահանջների շարքում առանձնանում են խոսքի ազատության, դատական արդարադատության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության, հակաահաբեկչական օրենսդրության մեջ կատարվող փոփոխություններ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով, ինչպես նաև անօրինակ ճանապարհով ԵՄ տարածք մուտք գործած փախստականների հետ վերադարձի կազմակերպում:
Աղբյուրը նշում է, որ թեև ԵՄ-ը պատրաստ է Թուրքիային առանց վիզայի ռեժիմ տրամադրել, սակայն Թուրքիայի կողմից ԵՄ պահանջների բավարարումը իրատեսական չի թվում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան