ԵՄ պատվիրակության ղեկավար. Հայաստանի կրթական համակարգում ներդրումներ անելը մեծ հեռանկար ունի
Ներկայում ԿԳ նախարարությունում լուրջ գործընթացներ է ընթանում բուհական համակարգի բովանդակության վերափոխման ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ հանդիպմանը:
«Լրամշակվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև քննարկումներ են ընթանում «Կրթության ազգային ծրագրի» ուղղությամբ»,-քայլերը ներկայացրել է ԿԳ նախարարն ու ավելացրել, որ այս առումով ն ակնկալում է Եվրամիության աջակցությունը:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դեսպանը նշել է, որ Հայաստանը կրթական և գիտական մեծ ներուժ ունի, և պատրաստակամություն է հայտնել Հայաստանի կրթական համակարգի աջակցության գործում:
«Հայաստանի կրթական համակարգում ներդրումներ անելը մեծ հեռանկար ունի, այդ մասին են փաստում կրթության համակարգի տարբեր օղակներում իմ հանդիպումները: Ուզում եմ փաստել, որ շատ երկրների համեմատ Հայաստանի միջին կրթական մակարդակը բավականին բարձր է», -նշել է Սվիտալսկին:
Դեսպանն ընդգծել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությունը` կրթության ոլորտում օրենքների մշակման ուղղությամբ, հստակ ազդակ է Եվրոպական Միության հետ համագործակցության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան